Քոչարյանի պաշտպանները արհեստականորեն ձգձգում են գործի քննությունը․ գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց, որ գործով քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում է տեսնում։  

«Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը։ Նախորդ նիստը, որը տևեց շուրջ 2,5 ժամ, վերածվել էր հարցուպատասխանի։ Յուրաքանչյուրս, դառնալով իրավաբան, դատախազ, փաստաբան պետք է իմանանք՝ երբ ունենք լսելու, երբ՝ արտահայտվելու իրավունք։ Երեկվա նիստը հետաձգվեց, այսօր էլ տեսանք պաշտպանների վարքագիծը։ Հայտարարում են՝ երեկվա ծավալած քննարկումները հիմք են տալիս ինքնաբացարկի միջնորդության»,- նշեց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազն ասաց, որ ենթադրություններ կարող է անել, թե այս գործելաոճով ինչ նպատակ են հետապնդում պաշտպանները, սակայն այդ մասին նախընտրեց չբարձրաձայնել։

Նա նաև հույս հայտնեց, որ դատավորը բարոյահոգեբանական ճնշումների չի ենթարկվի։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news