ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը:
Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2,5 տարում, որքան ինքը, և եթե մեկ անգամ դա արել է, ապա ևս մեկ անգամ կարող է անել:
«Երբեք մի՛ մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի և ձեր երկրի ճակատագրի: Մենք մեր քարոզարշավը սկսում ենք լավագույն արդյունքներով, լավագույն օրակարգով և մեր երկրի ապագայի համար միակ դրական տեսլականով»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Թրամփը: