Unibank

Unibank Mobile

Հրդեհ՝ Հաղթանակ թաղամասի քարի արտադրամասի տանիքում․ այրվել է 15 քմ փայտյա կառուցատարր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ԱԻՆ

Հունիսի 19-ին՝ ժամը 00:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցում գտնվող քարի արտադրամասի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:32-ին, մարվել՝ 01:38-ին: Տուժածներ չկան:

Այրվել է փայտյա կառուցատարր՝ մոտ 15 քմ:

Տեսանյութեր

Live

Լրահոս