Նորագյուղի ճանապարհին կիսակառույց տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Նորագյուղ ավտոճանապարհին այրվում է կիսակառույց տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 21:46-ին: Այրվել են չբնակեցված տնակի փայտյա կառուցատարրերը (8 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: