Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջել են Երևանում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Բոսկե

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ Արթուր Վանեցյանն ու իսպանացի աշխարահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։

Գրառմանը կից ՀՖՖ նախագահի խորհրդականը հրապարակել է Արթուր Վանեցյանի և Վիսենտե դել Բոսկեի լուսանկարը Շառլ Ազնավուրի հրապարակում: