Վաշինգտոնում Մնացականյանն ու Պոմպեոն չեն հանդիպի, նախարարը կհանդիպի Բոլթոնի հետ․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Սուրեն

Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա:Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ 

«Ըստ իմ տեղեկությունների՝ Վաշինգտոնում ԱԳ նախարար-Պետքարտուղար երկկողմ հանդիպում կրկին տեղի չի ունենա (վերջին 4 տարում նման հանդիպում տեղի չի ունեցել): Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլթոնը։

Ո՛չ, սա չի նշանակում, որ Պետդեպից զատ այլ կառույց է զբաղվելու ԼՂ բանակցություններով ամերիկյան կողմից: Սա պետք չէ դիտարկել նաև մեր պաշտոնյաների` վերջին ժամանակահատվածում Վաշինգտոն այցելելու և գործընկերոջը չհանդիպելու դիտանկյունով (Հայաստանի ԱԽՔ-ին չընդունեց Բոլթոնը, Տրանսպորտի նախարարին` Տրանսպորտի քարտուղարը և այլն)», - գրել է քաղաքագետը։