Փրկարարներն օձեր են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հասարակություն

Հունիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Մալիշկա գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 5 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: