Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավորը դարձյալ ինքնաբացարկ չհայտնեց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել Քոչարյանի պաշտպան Հավհաննես Խուդոյանի՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը։ Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն էր։

Ըստ պաշտպանական կողմի՝  դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող Արթուր Ավագյանը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ներկայացված բողոքների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը 4 առարկություն է ներկայացրել ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս