Հայաստանը Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների շարքում է․ ՄԱԿ-ի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Հայաստանը մտել է Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների ցուցակ՝ համաձայն ՄԱԿ Փախստականների գործերով գործակալության զեկույցի։

Ըստ զեկույցի՝ Հայաստանն ընդունել է 14 700 փախստականի։ Այդ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Նորվեգիայից, որն ընդունել է 13 900 միգրանտի, եւ Իսպանիայից (130800)։

Իսկ առաջին տեղը ցուցակում զբաղեցնում է Լիբանանը, որն ընդունել է 944200 փախստականի, հաջորդում են Հորդանանը (676300), Իրաքը (252500) եւ Եգիպտոսը (132900)։

Տարածաշրջանի սահմաններից դուրս Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ գրանցվել են Գերմանիայում (531200), Շվեդիայում (109300), Սուդանում (93500)։

Ինչպես գրում է The Guardian-ը՝  հղում անելով ՄԱԿ փախստականների գծով գործակալության զեկույցին, իրենց տները լքել ստիպված մարդկանց թիվը պատմության մեջ առաջին անգամ 70 տարում (այն ժամանակվանից, երբ վարվում է այս վիճակագրությունը) գերազանցել է 70 մլն-ը։

Համաձայն հրապարակված փաստաթղթի՝ 2018-ին հայրենիքը լքել է մոտ 70.8 մլն մարդ, այսինքն՝ մոլորակի յուրաքանչյուր 108-րդ մարդը։ Այս վիճակագրությունում մտել են իրենց տունը ստիպված լքած մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր չեն տեսել տունը երկար տարիներ։

Զեկույցի հեղինակները նշում են, որ բավական զգույշ թիվ են ներկայացրել, քանի որ  Վենեսուելայում վերջին ճգնաժամի մասշտաբները մինչեւ այժմ հայտնի չեն։

«Տարեցտարի միջազգային հանրության համար ավելի դժվար է լինում պահել խաղաղությունը։ Բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններ են առաջացել, որոնց մի մասում ներգրավված են միջազգային խաղացողներ։ Եթե նայեք ձեր շուրջը, կտեսնեք, թե որքան դժվար է գտնել հակամարտությունների լուծումները»,- ասել է գործակալության ներկայացուցիչ Մեթյու Սոլթմարշը։

Զեկույցում նշված 70.8 մլն մարդկանց մեջ 25.9 մլն-ը փախստականներ են, 41.3 մլն-ը լքել է հայրենիքը եւ 3.5 մլն-ը ապաստան է խնդրել այլ երկրներում։

Ընդ որում՝ նշվում է, որ փախստականների մոտ կեսը երեխաներ են։

Մասնավորապես, ՄԱԿ փախստականների գործակալությունը ներկայացնում է հինգ երկրների տվյալներ, որոնց բնակչության երկու երրորդը փախստական է դարձել. դրանք են Սիրիան (6.7 մլն), Աֆղանստանը (2.7 մլն), Հարավային Սուդանը (2.3 մլն), Մյանման (1.1 մլն) եւ Սոմալին (0.9 մլն)։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news