ՊՍԺ-ը պատրաստ է բաց թողնել Նեյմարին, եթե ստանա 222 միլիոն եվրոյի առաջարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Իսպանիայի չեպիոն «Բարսելոնա»-ն դիտարկում է բրազիլացի հարձակվող Նեյմարին Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից վերադարձնելու տարբերակները։

Կատալոնական ակումբի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին խնդրել է վերադարձնել Նեյմարին, որը 2017-ին էր տեղափոխվել ֆրանսիական ակումբ՝ 222 միլիոն եվրոյով, հաղորդում է elmundo.es-ը։

«Բարսելոնան» այժմ դիտարկում է Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացող ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին 120 միլիոն եվրոյով գնելու եւ ՊՍԺ-ի հետ Նեյմարի գործարքում ներառելու տարբերակը։ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին, եթե ստանա 222 միլիոն եվրոյի առաջարկ։