Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը ժամանակավորապես փակ կլինի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

խցանում

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան եւ Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային եւ վտանգավոր բարդիների էտման եւ հատման աշխատանքներով պայմանավորված՝հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն: