Դուռը բացել էին հարմարեցված բանալիով, գումար, զարդեր գողացել. ձերբակալվել է 4 անձ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ձերբակալված

Հունիսի 18-ին՝ ժամը 22։40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ տնից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 18-ին՝ ժամը 21։00-ից 22.։30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, բնակարանից գողացել են գումար, ոսկյա թևնոց, բիժուտերիա:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Նոր Նորքի բաժնի, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 18-ին, ժամը 23.43-ին, Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ 26-ամյա երիտասարդի, իսկ ժամը 23.55-ին Ռուբինյանց փողոցի գազալցակայանից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկել Վանաձորի բնակիչներ, 24-27 տարեկան երեք երիտասարդի, որոնցից երկուսը՝ համաներմամբ ազատ արձակված:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է կնոջ բնակարանից գողացված ոսկյա թևնոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են: 

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: