Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին:

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկ: Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Տղաների պայքարում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: