«Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցները կասկածելի պարունակությամբ փաթեթ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Հունիսի 19-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջանկյալ տարածքի զննությամբ հայտնաբերել են փաթեթ, որում եղել են 4.2 գր ընդհանուր քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, 1,1 գր ընդհանուր քաշով  սև,  կոշտ զանգվածներ, 0.4 գր ընդհանուր քաշով դեղնավուն զանգված, «PGN 300» գրառմամբ 7 դեղապատիճ, «B 8» գրառմամբ 1,5 դեղահաբ և ներարկիչի 4 ասեղ:

Հ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: