Զենքն անզգուշությամբ մաքրելիս մահացել Է Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկին Կիևում մեռած են գտել: 

Ըստ հետաքննության նախնական տվյալների՝ նա վնասվել Է պարգև ստացած ատրճանակը մաքրելիս: 

«Դմիտրի Տիմչուկը զոհվել Է. 40 րոպե առաջ: Տանը մաքրում Էր զենքը և անզգուշությամբ գնդակահարվել Է»,-ասել Էր «Գորդոն»-ի աղբյուրը:

Այնուհետեւ այդ տեղեկատվությունը հաստատել Է Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:

Տիմչուկը 45 տարեկան Էր: Նա պահեստի փոխգնդապետ Էր, զինվորական եւ քաղաքական լրագրող, ժողովրդականություն վայելող բլոգեր: 2014 թվականի գարնանից նա «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգողն Էր, որը տվյալներ Էր հավաքում Դոնբասում մարտական գործողությունների վերաբերյալ:

Նա նաև ղեկավարում Էր «Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

2018 թվականի նոյեմբերին Տիմչուկը հայտնվել Է Ուկրաինայի այն 322 քաղաքացիների թվում, որոնք ենթարկվել են Ռուսաստանի պատժամիջոցներին: