Բերման է ենթարկվել Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող Արամ Ղ.-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 10.20-ին, Երևանի Խուդյակովի փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Արամ Ղ.-ն, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը: