Զելենսկու գործունեությունը գոհացնում է Ուկրաինայի բնակչության կեսին․ հարցում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Զելենսկի

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման համաձայն՝ Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների 40 տոկոսը դեռևս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը: 

«Հարցվածների կեսը գոհ Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, 14 տոկոսը հակառակ կարծիքին Է, ևս 38 տոկոսը դեռեւս չի կարողացել իր վերաբերմունքը ճշտել նրա նկատմամբ»,-նշվում է հարցման տեքստում:

Հարցումն անցկացվել Է 2019 թվականի հունիսի 8-12-ը Ուկրաինայի տարածքում՝ բացառությամբ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի շրջանների: Հարցմանը մասնակցել Է 2000 քաղաքացի: