«Երկնքում Ջազ է հնչում»․ ֆիլմ՝ Չիկոյի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ջազի վարպետ, հանրահայտ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին նկարահանվել է «Երկնքում Ջազ է հնչում» տեսաֆիլմը, որի ռեժիսորն է Սուրեն Արեենցը: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Չիկոյի որդին` Հայկ Թութունջյանը:

Ֆիլմը նկարահանվել է «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն, ամենամյա «Գինի և Ջազ» փառատոնի հիմնադիր և կազմակերպիչ Վիկտորիա Ասլանյանի աջակցությամբ: «Երկնքում Ջազ է հնչում» տեսաֆիլմում Արմեն Թութունջյանի մասին ժամանակակիցների ու այլ անվանի երաժիշտների կարծիքներն են, ինչպես նաեւ՝ բացառիկ կադրեր ու լուսանկարներ: