Հայկ Մարությանը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 19, 24News

Հայկ Մարության

Երեւանի պատվիրակությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ մեկնում է Սանկտ-Պետերբուրգ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սա երկրից դուրս քաղաքապետի առաջին պաշտոնական այցն է։ Պետերբուրգում Երեւանի օրերի ընթացքում քաղաքը կներկայանա մշակութային միջոցառումներով։ Նախատեսված են հանդիպումներ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է Կարապետյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս