Սուրենավանում 6 մարդ սնկից թունավորվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

սունկ

Հունիսի 18-ին՝ ժամը 20։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սուրենավան գյուղի 6 բնակիչ: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմանում, տանը կերել են դաշտից հավաքած սունկ:

Նախապատրաստվում են նյութեր: