Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ լավատեսական ուղղություն տալ Արցախյան կարգավորմանը, քանի որ հստակ պատկերացնում է, որ պատերազմը չի ավարտվել ու կարող է ամեն պահի վերսկսվել։ Այդ մասին Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել այն նույն գործիքը, որ երկար ժամանակ կիրառել է, այսինքն` փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական, բանակցային հունից։ Այս գործիքը Ադրբեջանը բավական երկար ժամանակի կիրառում է, և Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաև զինված ուժերի պատրաստակամության մակարդակը բարձրացնելով»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը, պատերազմ չեն ուզում, բայց հայկական կողմին որևէ մեկը չի կարող վախեցնել պատերազմի սպառնալիքով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս