«Դու ո՞վ ես ընդհանրապես, որ մեզ ասում ես՝ դուրս եկեք». Էրդողանը՝ Մակրոնին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Կիպրոսի որոշմանը, որով նախատեսվում է ձերբակալել պաշտոնական Նիկոսիայի բացառիկ տնտեսական գոտուն գտնվող թուրքական Fatih նավի անձնակազմին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ավելի վաղ թուրքական նավը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում սկսել էր նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնել, ինչը դժգոհություն էր առաջացրել Հունաստանում, Կիպրոսում և մի շարք այլ երկրներում։

Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով Կիպրոսի իշխանությունների որոշմանը, ասել է.

«Մենք  նրանց ասացինք, որ, եթե ձեզ նեղություն են պատճառում, եկեք  դուրս հանեք, բայց դե չեն կարողանալու: Իրենց ուժը չի հերիքի, որովհետև մենք Թուրքիան ենք։  Մենք ձեզ հնարավորություն չենք տա դա անել։ Այս պահին մեր նավերը տարածքում են, ուրիշ նավեր էլ են գնում։ 4-ն էլ տարածքում աշխատելու են։ Ոչ մեկին չենք թույլատրի մեր եղբայրների իրավունքները ոտնահարել»։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով Թուրքիային կոչ էր արվում դադարեցնել  գործողությունները, Էրդողանը նշել է.

«Դու ո՞վ ես ընդհանրապես, որ մեզ ասում ես «դուրս եկեք»։  Միթե դու Կիպրոսի հետ ափ ես կիսում այստեղ։ Դու ունե՞ս առնչություն այդ տեղի հետ։ Ոչ, չունես։ Իսկ Թուրքիան  այստեղ ափ է կիսում և Կիպրոսի հարցում երաշխավոր երկիր է։  Այս հարցում կարող է Հունաստանը խոսել, Մեծ Բրիտանիան, որովհետև նրանք երաշխավոր երկրներ են, սակայն դու չես կարող խոսել։ Դու ընդամենը մեկ ընկերություն ունես այնտեղ։ Խոսիր ունեցածիդ չափով»։

Տեսանյութեր

Live

Լրահոս