ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
ԱԺ հարց-պատասխանի ժամանակ, ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին, թե ինչ ընթացքում է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադառնալու հարցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ չկա մի հանդիպում, որտեղ այդ հարցը չքննարկվի:
«Բանակցությունների ընթացքում, բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն: ԼՂ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու թեման, չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում», - ասաց վարչապետը։
Հարցին՝ Ադրբեջանը գուցե չընդունեց հայկական կողմից առաջարկվող բանակցությունների նոր ընկալումը և հնարավոր է դա ընկալեց, որպես հայկական կողմի թուլություն, Փաշինյանն ասաց.
«Ադրբեջանն ինչ մեկնաբանություն տալիս է, դա իր մեկնաբանությունն է: ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունն ի վիճակի են իրենք իրենց շահերը պաշտպանել՝ ինչպես դիվանագիտական շրջանակում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջնագծում: Այս ընթացքում մենք դա ապացուցել ենք ու կշարունակենք ապացուցել»: