Ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Հովսեփյանը կարիերան կշարունակի արտասահմանում։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է։

«Փյունիկ»-ը շնորհակալություն է հայտնել Հովսեփյանին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի համար եւ հաջողություն մաղթել հետագա կարիերայում։