Ոսկեհատ գյուղի բնակիչ Վաղինակ Գևորգյանի տան տանիքը պտտահողմը պոկել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղի բնակիչ Վաղինակ Գեւորգյանի տան տանիքը պտտահողմը պոկել է:

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում ուժեղ պտտահողմը պոկել է համայնքի բնակիչ, 52-ամյա Վաղինակ Գեւորգյանի տան տանիքը:

Պտտահողմը տանիքն ամբողջությամբ պոկել է: 4 հոգանոց ընտանիքի հույսը Արմավիրի մարզպետարանից կամ Էջմիածնի քաղաքապետարանից օգնություն ստանալն է: