ՆԱՏՕ. «S-400-ները և F-35 կործանիչները չենք տեղակայելու միևնույն վայրում»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

.

ՆԱՏՕ-ում Եվրոպայի դաշնակցային օդուժի ամերիկացի հրամանատար Թոդ Վոլթերսն անդրադարձել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ թուրք-ամերիկյան խորացող  ճգնաժամին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թոդ Վոլտերսը հայտարարել է, որ ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռները և S-400 ՀՕՊ համակարգերը չեն տեղակայելու միևնույն վայրում:

ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարը միևնույն ժամանակ դրական է գնահատել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները: