Տղամարդը 2 ամսում սուպերմարկետից 11 հատ «Աբսոլյուտ» օղի եւ 14 հատ Արարատ կոնյակ է «թռցրել»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

.

Հունիսի 18-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 14.15-ին, Շինարարների եւ Էստոնական փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կապան քաղաքի բնակիչ, 56-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիս-հունիս ամիսներին Երեւանի Շիրազի եւ Բաշինջաղյան փողոցներում գտնվող սուպերմարկետներից գողացել է «Աբսալյուտ» տեսակի 11 օղի եւ «Արարատ» տեսակի 14 կոնյակ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս