ԵՊՀ-ն սպասարկելու մրցույթում հաղթել է Քոչարյանի որդու կազմակերպությունը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Սիմոնյանի էրայի ավարտից հետո ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. օրերս աշխատակիցների առողջապահության ապահովագրության նոր քարտերն են տրամադրվել:

Վերջին տարիներին համալսարանում գործում էր աշխատակիցների ապահովագրության այլ համակարգ, սակայն, երբ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի երբեմնի խորհրդական, ՀՀԿ-ական Գևորգ Մուրադյանը, դադարեցրել է հին տարբերակով իրականացվող ապահովագրությունը՝ պարտադրելով ԵՊՀ ղեկավարությանը նոր մրցույթ հայտարարել:

Արամ Սիմոնյանը դիմադրել է։ «Սակայն մոտ 2 ամիս առաջ մրցույթ հայտարարվեց, ու մրցույթում, որքան էլ զարմանալի է, հաղթեց մի քանի անգամ ավելի թանկ առաջարկը` Լևոն Քոչարյանին (Ռոբերտ Քոչարյանի որդուն) պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը. ԵՊՀ-ում տարակուսած են` ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանը մի դեպքում «քաղհալածյալ» է, մյուս դեպքում իշխանությունը նրա ընտանեկան բիզնեսին, համալսարանի խորհրդի մակարդակով, աջակցություն է դրսևորում»: