Իշխանությունում ոմանք ոգևորությամբ են ընդունել Պուտինի վարկանիշի մասին սոցհարցումը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին, որպեսզի իրեն առանձնացված զեկուցեն ՌԴ-ում տեղի ունեցող բացասական գործընթացների, կենտրոնական իշխանության դեմ ուղղված գործողությունների, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի վարկանիշի հետ կապված տեղեկությունները:

Հատկապես կարևորվում են հակակառավարական ցույցերի, բողոքի ակցիաների դինամիկայի մասին առանձին տեղեկանքները:

Դժվար է ասել, թե կոնկրետ ինչի հետ է կապված այսպիսի ընդգծված ուշադրությունը, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանության մեջ ոմանք ոգևորությամբ են ընդունել Պուտինի վարկանիշի հետ կապված վերջին սոցհարցումների տվյալները»: