Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ վթարի ենթարկված մեքենա են գտել, մեջը՝ 2 դի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դի

Հունիսի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի 35 MF 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելիմարդու մահ) հատկանիշներով։ Փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։

1

Աղբյուրը նաև նշում է, որ վարորդը Մասիս քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Կիզողյանն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ամբողջական տվյալները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենայով բախվել է ինչ-որ բեռնատարի, որից հետո բեռնատարի վարորդը դեպքի վայրից հեռացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզեու, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի է բախվել Opel-ը՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու համար։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

1