Վթար՝ ԱՄՆ դեսպանատան մոտ․ Honda-ն բախվել է ծառին, վարորդին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 497 LT 61 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 QP 683 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Honda-ի վարորդին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախաարարության փրկարար ծառայության աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Աղբյուրը նաև նշում է, որ Honda-ն հաշվառված է «Գրանդ Քենդի» ընկերության հաշվեկշռում։ 

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս