Պուտինն այսօր կպատասխանի ՌԴ քաղաքացիների հարցերին․ ուղղվել է 1 միլիոն հարց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում կպատասխանի Ռուսաստանի քաղաքացիների հարցերին: Պուտինի պաշտոնավարման ժամանակահատվածում նման ձևաչափով հարցուպատասխան է կազմակերպվում արդեն 17-րդ անգամ:

Կայքերի, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների և սոցիալական ցանցերի միջոցով Պուտինին արդեն ավելի քան մեկ միլիոն հարց են ուղղել:

Պուտինն կսկսի պատասխանել Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին: