Սկանդալային հայտարարություն՝ տուժողից․ «Ֆլեշի Բարսեղը» Սեյրան Օհանյանին գումար էր խոստացել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Երևանի ընդհանուր իրվասության դատարանում մեկնարկել է «Ֆլեշի Բարսեղ» մականունով գործարարի՝ Բարսեղ Բեգլարյանի գործով հերթկան դատական նիստը, որի ժամանակ  հարցաքննվում է տուժող Արման Մկրտումյանը։

Տուժողը հայտարարել է, որ իր նկատմամբ ոչ միայն ինքիրավչություն է իրականացվել այլև խոշոր չափով գումարի շորթում, որի մասով ևս հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմինններին։ Արման Մկրտումյանը նաև պատմել է, որ Բարսեղ Բեգլարյանն իրեն կասկածել է յուրացումներ կատարելու համար և սպառնացել, որ իրենից իր տունը կվերցնի։

«Բարսեղ Բեգլարյանը սենյակից դուրս եկավ ինձ ու Սուրիկին ասաց վնասը կվերականգնեք, թե չէ երկուսիդ էլ կթաղեմ», - ասել է տուժողը և հավելել, որ հետագայում դարձյալ սուր խոսակցություններ է ունեցել Բարսեղ Բեգլարյանի և նրա կողմնակիցների միջև։

«Ասացի՝ եկեք հարցի լուծման համար դիմենք իրվապահներին, Բարսեղ Բեգլարյանն ինձ ասաց՝ հազար դոլոր կտաս քննիչներին, քեզ գործի միջից կհանեն, իսկ հարցը մենք մեր ուժերով կլուծենք»,-ասել է տուժողը։

Նա նաև տեղեկացրել է, որ այս դեպքերի ընթացքում իրեն վիրահատել է, իսկ որոշ ժամանակ անց կրկին Բարսեղ Բեգլարյանը զանգահարել է իրեն ու կանչել աշխատանքի, որտեղ էլ սկսվել են իր նկատմամբ բուն ճնշումները։ Ըստ Մկրտումյանի՝ իրենք մի սրահում են հավաքվել, որտեղ եղել են Հրայր Հովսեփյանը, Բարսեղ Բեգլարյանը, Յաշա Խաչատրյանը։

«Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ քո մատանին, ժամացույցը տան ոսկեղենը պատկանում ա ինձ, քանի դեռ այս հարցը լուծում չի ստացել։ Հրայր Հովսեփյանը, որը ներկա էր խոսակցությանը ինձ ուղիղ հարց տվեց, թե ե՞րբ եմ բնակարանս փոխարինելու իր անունով, երբ ես հարց տվեցի թե ի՞նչ կապ ունի վնասը իմ գույքի հետ, Բարսեղ Բեգլարյանը Հրայրին գլխով նշան տվեց։ Բեգլարյանը մեզ ասել էր, որ Հրայր Հովսեփյանը գժի թուղթ ունի, որ մեզ խփի դատ չի հասնում։ Հրայրը խփեց ինձ գցեց գետնին ու ասաց տես ոնց ես տունդ փոխում իմ անունով»,- պատմել է տուժողը։

Արման Մկրտումյանն ասել է, որ ճարահատյալ իրենց բատնանշած բանկից 20 000 դոլար վարկ է վերցրել, որպեսզի կարողանա  ընկերությանը հասրցած վնասը վճարել, բայց պնդեց, որ վնասի հետ ինքը առնչություն չի ունեցել, որը հետագայում ապացուցվել է։ Նա նշեց, որ քննչական կոմիտեի քննիչը դեռեւս 2017 թ․ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Տուժողը ևս նաև պատմել է, որ երբ գումարը փոխանցել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հաշվին, ինքը դարձյալ հանդիպել է Բարսեղ Բեգլարյանին։

«Ապրիլյան քառօրյայից հետո էր՝ ապրիլի 6-ին․ Բարսեղ Բեգլարյանի հետ իր աշխատասենյակում էի, երբ նրան զանգահարեց Սեյրան Օհանյանը, Բեգլարյանը նրան ասաց, որ 28.000 դոլար է փախանցելու բանակին, ստացվեց որ իմ հաշվին էր դա արվելու»,-ասել է նա։

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news