Գյումրիում որդին սպանել է մորը․ սպանվածը գլխի հատվածում 12 հատ կտրած-ծակած վերք է ունեցել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դանակ

Հունիսի 19-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:30-ի սահմանում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի տներից մեկում կնոջ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն հասցեի բնակչուհի՝ 71-ամյա Եղսաբետ Զաքարյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դին հայտնաբերվել է՝ գոտին պարանոցից փաթաթված, արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են 12 հատ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք, ձախ ակնակապիճի հեմատոմա, աջ վերին կոպի և ակնակապիճի վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ըստ աղբյուրի՝ լուսաբացին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 50-ամյա Վանիկ Զաքարյանին, որը սպանվածի տղան է։