Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ Է ընկել․ օդաչուն զոհվել Է, տուժել Է 2 մարդ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ան

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ Է ընկել, օդաչուն զոհվել Է, տուժել Է երկու մարդ: Այդ մասին հայտարարել է՝ հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրախմետովը:

«Հունիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմանում (Երևանի ժամանակով ժամը 08:00-ին) Ակմոլինի մարզի Զելինոգրադի շրջանի Ռոդինա գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա դաշտերի քիմիական մշակման ընթացքում Ան-2 ինքնաթիռ Է ընկել: Պատահարի հետևանքով օդաչուն զոհվել Է, անձնակազմի 2 անդամները վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,-նշել Է Նուրախմետոդը:

Միջադեպի պատճառը պարզվում Է: