ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Երբ պաշտոն զբաղեցնող իրավաբանի լավ ու փայլուն ու շենշող լինելու մասին խոսում է իր թիմակից ոչ իրավաբան բարձրաստիճան պաշտոնյան, սա ողբեգություն է պետության եւ դիագնոզ տվյալ իրավաբանի համար։ Անդառնալի։
Հ. Գ. Վերջը ստիպելու են դասախոսները հերթով պատմեն «փայլուն»-ի բոլոր երանգները»։