Ավագանու ընտրություններից պետք է հետևություններ անել. Վահե Էնֆիաջյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի վերլուծել, թե ինչու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին այնքան էլ մեծ թվով ձայներ չհավաքեցին: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Սակայն կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքը: «Ցավոք, քարոզարշավի ժամանակ արձանագրեցինք, որ կար անձնական վիրավորանքների տենդենց, փորձեր՝ ստվերելու այլ քաղաքական ուժերին: Սակայն քարոզարշավն ավարտվել է.  բնակիչների 56֊57 տոկոսը մասնակցություն չի ունեցել, իսկ 43֊44 տոկոսի մասնակցության պայմաններում պետք է արձանագրենք, որ քաղաքացին իր վստահությունն առավել մեծամասնությամբ «Իմ քայլը» դաշինքին է տվել: Սա քաղաքական իրողություն է, որի հետ կապված յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ընտրություններից հետո վերլուծի և հետևություններ անի»,-ասաց Էնֆիաջյանը: Նա շեշտեց նաև, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը չի գնա ավագանի և կշարունակի պատգամավորական գործունեությունը:                                                    Զրույցի մանրամասները՝ տեսանյութում