Քոչարյանի գործով դատավորը դատաքննությունն ավարտելու մասին անսպասելի որոշում կայացրեց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատաքննությունն ավարտելու մասին անսպասելի որոշում է կայացրել։

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու՝ Արմեն Դանիելյանը որոշում է կայացրել հեռանալ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության, հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,–հայտարարել է դատավորը։

Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25–ին՝ ժամը 16։00–ին։

Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news