Լարսի անցակետն արդեն բաց է․ կուտակումների պատճառը «Լոմիսոբա» ազգային տոնն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Լարսի անցակետն այժմ բաց է. տեղի ունեցած կուտակումների պատճառը «Լոմիսոբա» ազգային տոնն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

 «Որոշ սահմանափակումներ են եղել՝ պայմանավորված դեպի անցակետ տանող բնակավայրերում նշվող տոնակատարություններով։ Երեկ 18։00-ի դրությամբ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար։ Հարկ ենք համարում նշել, որ երբեմն ծագում են խնդիրներ մեքենաների գերբեռնվածության պատճառով։ Ինչպես նաև, բեռները սքանավորող սարքավորումներով անցկացնելուց հետո կարող է առաջանալ լրացուցիչ զննության անհրաժեշտություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ամենօրյա ուղիղ կապի մեջ են Հյուսիկովկասյան մաքսատան վարչության հետ՝ նման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով»,- գրել է նա։