Շենգավիթում տուն մտած գողին գտել են ու ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Ապրիլի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանություն էր զանգահարել 29-ամյա մի կին եւ հայտնել, որ իրենց տուն գող է մտել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած իրավապահները պարզել էին, որ ահազանգից կես ժամ առաջ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել ու երկրորդ հարկի բնակարանից փորձել էր գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել էր:

Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, հունիսի 19-ին Ամիրյան փողոցից, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արշակունյաց պողոտայի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի: Նա ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news