Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

.

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, ծնվել է 5 եղջերու: Այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

«Սիրելի այցելուներ, սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի: Ծնվել է չորս Եվրոպական և դեռևս մեկ Պտավոր եղջերու, ձագուկները կլինիկապես առողջ են և գտնվում են այգում»,-նշված է գրառման մեջ: