Վարչապետի այցի առաջ՝ ասֆալտապատում․ Զովունիում ուզում են գազի հարցն էլ լուծել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

զովունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելելու է Զովունի թաղամասում գտնվող ոստիկանության զորամաս, որի ճանապարհը երկար ժամանակ քարուքանդ վիճակում էր, և վարչապետի այցի կապակցությամբ արդեն մեկ շաբաթ է՝ ասֆալտապատման բուռն աշխատանքներ են ընթանում։ Թաղամասի բնակիչները նախկինում պարբերաբար բողոքում էին ճանապարհի վիճակից, անանցանելի փոսերից։

Ինչ-որ մարդիկ հապճեպ փոսալցման աշխատանքներ էին կատարում, բայց առաջին իսկ տեղումներից հետո փոսերը կրկին բացվում էին։ Այժմ նրանք երջանիկ են։ Օրհնում են, որ Նիկոլ Փաշինյանի ոտքը եկավ-հասավ այստեղ։ Միաժամանակ ապագայի ծրագրեր են նաև մտմտում։ «Ճամփա՞ փակենք, ի՞նչ անենք, որ գազի հարցն էլ լուծեն»,- ասում են բնակիչները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: