«Էդ ի՞նչ ձև է իրեն պահում, ասեք դրան՝ աչքիս չերևա»․ ո՞վ է զայրացրել վարչապետին․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նիկոլ

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում և քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում կուսակցության կարկառուն անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի չհայտնվելը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթով:

Ավելին՝ ըստ նույն աղբյուրների, Ն. Փաշինյանը ՔՊ համաժողովին նախորդած վարչության նիստի ժամանակ ասել է. «Էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան՝ աչքիս չերևա»:

Թվում էր, թե այսքանից հետո Հ. Սարգսյանը, գոնե որոշ ժամանակ, կխուսանավի աչքի ընկնել այս կամ այն պատմությամբ, բայց արի ու տես, որ՝ ոչ: Այս շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Սարգսյանը որոշեց ոչ թե Ն. Փաշինյանի աչքին երևալ, այլ թիկունքի հետևում «հնդկական կինո» նկարել: Մինչ պատգամավորները հարցեր էին ուղղում կառավարության ներկայացուցիչներին, հուզիչ տեսարան էր կառավարության համար նախատեսված վերջին նստարանին, հանդիպել էին Սարգսյան եղբայրները:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը մշտապես Փաշինյանի կողքին է և նաև կառավարության հետ հայտնվում է խորհրդարանական դահլիճում, հենց այդտեղ հանդիպեց երկվորյակ եղբորը: Եվ Սարգսյանները որոշեցին ախպերներով սելֆիախառն իրենց անմահացնել քաղաքական թիվ մեկ դահլիճում»: