Թբիլիսիում 240 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Վրաստան

Թբիլիսիում 240 մարդ է տուժել հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, նրանցից 102-ը մնում են բժշկական հաստատություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին հայտնել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան:

«Ընդամենը ակցիաների ընթացքում տուժել է 240 մարդ, որոնցից 102-ը՝ կլինիկաներում են»,-նրա խոսքը մեջբերել է Վրաստանի Առաջին ալիքը:

Բոխուայի խոսքով՝ տուժածներից 80-ը ոստիկաններ են: Այժմ վիրաբույժները վիրահատում են երկու վիրավորների: Տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: