Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բյուրեղավանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի և անձնագրային խմբի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 12.30-ին, Բյուրեղավան քաղաքի Հայրենադարձների թաղամասից բերման է ենթարկվել 43-ամյա Աշոտ Գ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 15-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 296 հոդվածի (խուլիգանությունը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։