Ավտովթար՝ ԵՊՀ-ի մոտակայքում. բախումից «ՎԱԶ 2106»-ը շրջվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

վթար

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 21-ին՝ ժամը 09:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում՝ «Երևանի Պետական Համալսարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի փողոցի 15 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1964թ.) եւ «VAZ 2106» մակնիշի (վարորդ՝ Ա.Ս., ծնված 1951թ.) ավտոմեքենաները. «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: