ԼՀԿ-ն առաջարկում է այցելուներին տեղեկացնել կալանավորի որևէ հիվանդություն ունենալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

Հայաստանի կառավարությունը նախատեսում է կազմակերպել այցելուների հանդիպում վարակված կալանավորների հետ այնպիսի տեղում, որտեղ հիվանդությունը չի կարող տարածվել։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Ձերբակալման կամ կալանման ենթարկված անձանց կալանքի տակ պահելու մասին» օրենքում եւ Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց առաջարկի հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Այցելուներին նախապես առաջարկվում է տեղեկացնել կալանավորի այս կամ այն հիվանդություն ունենալու մասին։

Կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր հերթին նկատեց, որ իրենք անցանկալի են համարում նման օրենսդրական նախաձեռնությունը։

«Կալանվածի հիվանդության մասին տեղեկությունը բժշկական գաղտնիք է եւ ազատ հրապարակման ենթակա չէ»,- պարզաբանել է փոխնախարարը։