ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իրավաչափ է համարում Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունը: Այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասաց, որ Սահմանադրական դատարանում երկու դատավոր կա, որոնցից մեկը կարծես թե հանրապետությունից բացակայում է, հետևաբար պարտականությունները ինչ-որ մեկը պե՞տք է կատարի, թե՞ ոչ»,- ասաց Միրզոյանը: