Տեղի ունեցածը ողբերգություն է ամբողջ երկրի համար․ Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կարծում է, որ բավական է զոհեր ունենալ, որոնք եղել են այսօրվա դրությամբ ինչպես ներքին ճնշումների, այնպես էր արտաքին ագրեսիայի հտեեւանքով, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Մինսկից վերադառնալուց հետո նախագահի վարչակազմի գրասենյակում անցկացրած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

 «Նախ ես ցանկանում եմ արտահայտել իմ ցավը Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ: Տուժել են մարդիկ, որոնցից մի քանիսը այն պատճառով, որ սատարում էին կարգուկանոնը մեր երկրում, մյուսները՝ անձնական արժանապատվությունը եւ երկրի արժանապատվությունը պաշտպանելու համար պայքարելու պատճառով, իսկ այնուհետեւ հայտնվել են անկառավարելի իրավիճակում, իսկ ոմանք էլ այն պատճառով, որ հետեւել են քաղաքական դրդապատճառ ունեցող, ոչ խելամիտ եւ աղետալի կոչերին»,-ասել է Վրաստանի նախագահը:

Նրա խոսքով՝ երեկ երեկոյան փողոցում գտնվածները՝ ոստիկանները կամ շարքային քաղաքացիները, այնտեղ էին մեր երկրի համար:

Նա աջակցություն է հայտնել տուժածներին եւ նշել, որ տեղի ունեցածը ողբերգություն է ամբողջ երկրի համար:

Միեւնույն ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին:

 «Ես կցանկանայի հայտնել իր երախտիքը մեր ոստիկանությանը, որը մինչեւ վերջին պահը փորձում էր հնարավորություն տալ քաղաքացիներին անցկացնել խաղաղ ցույց: Ցավոք, ցույցը դարձել էր անկառավարելի եւ դուրս էր եկել սահմանադրությամբ ընդունելի սահմաններից, որի հետեւանքով իրավապահները ստիպված էին դիմել կտրուկ քայլերի: Նրանք պատասխանատու են պաշտպանել պետությունը վտանգից, սակայն դա որեւէ կերպ չի կարող բարելավել այն մարդկանց վիճակը, որոնք ես կայցելեմ հիվանդանոցում րոպեներ անց»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցկացնել յուրաքանչյուր միջադեպի անկողմնակալ հետաքննություն եւ արձագանքել օրենքի շրջանակներում: