Սահմանադրական դատարանը մինչ օրս ոչ լեգիտիմ է գործել․ «Իմ քայլը»-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ԱՍ

 ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը մինչ օրս ոչ լեգիտիմ է գործել:  Նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարության վերաբերյալ հարցերին:

«Սահմանադրական դատարանը չի կարող երկու նախագահ ունենալ, և ՍԴ-ի նախագահը պետք է լինի դատավոր»,- ասաց Աննա Կարապետյանը, հավելելով, որ ՍԴ-ն գործել է ոչ լեգիտիմ: